ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ԱՄՈՒՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՌԵՎԱՆՇԻԶՄԻ ՓՈՐՁԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Ադրբեջանին պետք են ամուր երաշխիքներ, որ Հայաստանում այլևս ռևանշիզմի փորձեր չեն լինի, քանի որ մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Տեղյակ ենք նաև, որ Հայաստանը բազմաթիվ վատ «խորհրդականներ» ունի եվրոպական որոշ մայրաքաղաքներում։
Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով համաժողովում, որը կազմակերպել է ADA համալսարանը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ:
«Մենք կցանկանայինք, որ երկու երկրների միջև ընդհանրապես պատերազմ չլիներ։ Իսկ դրա համար երաշխիքներ պետք է լինեն»,- հավելել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий