ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՌԱՋ, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԲԱՔՎԻ «ԱԶԱԴԼԸԳ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ԺԱՄԱՆԱԿ, ԵՍ ԱՍԱՑԻ, ՈՐ ՄԵՆՔ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ՈՐՈՆՔ ԱՅՍՕՐ ԴԵՌ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԵՆ։ ԵՎ ԱՅԴ ՕՐԸ ԵԿԱՎ

Այս մասին նոյեմբերի 8-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Խանքենդի քաղաքում Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացված զորահանդեսին ելույթի ժամանակ։
«Հիշում եմ, հինգ տարի առաջ, 2018 թվականի սեպտեմբերին ելույթ ունենալով Բաքվի «Ազադլըգ» հրապարակում անցկացված զորահանդեսի ժամանակ, ես ասացի, որ մենք կբարձրացնենք Ադրբեջանի դրոշը բոլոր այն հողերում, որոնք այսօր դեռ օկուպացված են։ Եվ այդ օրը եկավ»,- ընդգծել է պետության ղեկավարը։