ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍՈՒՀԵՏ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԿԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Օկուպացիայի ժամանակ հայերն ավերեցին մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Քանդեցին, պղծեցին մեր պատմական և կրոնական հուշարձանները, նվաստացնող արտահայտություններ օգտագործեցին մեր ժողովրդի, բանակի նկատմամբ: Նրանք նույնիսկ ասում էին, որ Հայաստանը պատրաստվում է «նոր պատերազմի՝ նոր տարածքների համար»։
Այս մասին դեկտեմբերի 24-ին Խոջավենդի շրջանի Հադրութ ավանում զորամասի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ասում էին, որ եթե պատերազմ սկսվի, հայկական տանկերը կհայտնվեն Բաքվի փողոցներում: Այս բոլոր ամբարտավան արտահայտությունները նետվեցին աղբանոց: Այո, հայկական տանկերը հայտնվեցին Բաքվում, մենք բերեցինք: Ցուցադրեցինք ռազմական շքերթում, Ազադլըգ հրապարակում կազմակերպված Հաղթանակի զորահանդեսում:
Այսօր դրանք, որպես ադրբեջանական բանակի հզորության և հայկական բանակի պարտության մարմնավորում, ցուցադրվում են Ռազմաավարի պուրակում։ Այսուհետ մենք միշտ կապրենք որպես հաղթական ժողովուրդ և հաղթական պետություն»,- ասել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий