ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ. ԵՐԱՍԽԻ ՄԵՏԱՂԱՁՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՄՈՏԱԿԱ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։
Այս մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական կողմի պահանջին՝ Քերոբյանը պատասխանել է.
«Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք մաքսիմալ օգտակար լինել»։
Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արազ ջրերը։
Հայկական լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։


Читайте также

Оставить комментарий