ԲԱՔՈՒՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻՆ ՉՈՐՍ ԱՄՍՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑ

Նշվում է, որ Ղուկասյանին, Սահակյանին և Իշխանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։
Չորս ամսով Բաքվում կալանավորված է նաև Ռուբեն Վարդանյանը։ Նա մեղադրվում է երեք ծանր հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորումից մինչև ապօրինի զինված կազմավորումների ստեղծում։
Բաքուն Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով է մեղադրանք առաջադրել՝ նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։
Ադրբեջանը կալանավորել է նաև Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին։