ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱԾ-Ի ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ Է

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ այսպես կոչված «ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար» Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2002 թվականին խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների։
Լևոն Մնացականյանը ձերբակալվել է Լաչինի միջանցքի Հակարիի անցակետում։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2006 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը որոշում է կայացրել Մնացականյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (խոշտանգում), նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։
Հակարիի կամրջի անցակետից բերման ենթարկվելուց հետո Լևոն Մնացականյանը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։


Читайте также

Оставить комментарий