ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՎԵԼ

Բաքուն հայտարարում է, որ իր հակաահաբեկչական գործողությունները Ղարաբաղում մոտ են իրականացմանը: Այս մասին թուրքական TRT հեռուստաընկերության զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հաղորդում են, որ հիմնական խնդիրները մոտ են ավարտին։ Մեր կողմից ավելի վաղ տեղորոշված ռազմական թիրախներն արդեն վնասազերծված են։ Հաջորդիվ, ինչպես նախատեսվել է, գործողությունները կշարունակվեն նպատակային՝ ավելի սահմանափակ ծավալով», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիևը «X»-ում արած գրառմամբ Ղարաբաղի իշխանություններից պահանջել է ինքնալուծարվել և զինաթափվել։
«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայկական ծագումով քաղաքացիական անձանց իրավունքները և անվտանգությունը ապահովվելու են Ադրբեջանի Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Լուծարվե՛ք և զինաթափվե՛ք»,- գրել է ադրբեջանցի պաշտոնյան:


Читайте также

Оставить комментарий