ԱՅՀԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ «ԼԱՉԻՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԻՋԱՆՑՔ» ԵԶՐՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

«Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու ֆրանսիական կողմը, որ 30 տարի շարունակ չէր դատապարտում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան և ադրբեջանական հողերի օկուպացիան, չէր մեկնաբանում մեկ միլիոն փախստականների շուրջ ստեղծված հումանիտար կացությունը, այժմ հիմնական շեշտադրումները դնում է տարածաշրջանում մարդասիրական կացության վրա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։