ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱՆ ՍԱԴՐԻՉ և ՔԱՅՔԱՅԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Մեկնաբանելով դա՝ ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ անջատողական ռեժիմի «ներկայացուցչի» հետ հանդիպումը նախատեսված է նրա քարոզչության համար և գնահատվում է որպես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություն: «Ֆրանսիայի պաշտոնական կառույցները պետք է վերջ տան սադրիչ և քայքայիչ գործունեությանը։ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային նորմերին համապատասխան՝ ցանկացած մարդասիրական գործունեություն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում պետք է համաձայնեցվի և համակարգվի Ադրբեջանի կառավարության հետ»,- ասել է Այխան Հաջիզադեն։