ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օգոստոսի 15-ին ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչությունում տեղի է ունեցել ճեպազրույց Ադրբեջանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Ճեպազրույցում օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություններ են տրամադրվել վերջին օրերին ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական անօրինական զինված խմբավորումների և Հայաստանի զինված ուժերի մնացորդների ակտիվացման փաստերի մասին։
Նշվել է, որ անընդունելի է Լաչինի ճանապարհի օգտագործումը ապօրինի ռազմական փոխադրումների համար:
Ադրբեջանի կողմից որպես այլընտրանք առաջարկված Աղդամ-Խանքենդի ճանապարհն էլ ավելի կարագացնի անհրաժեշտ բեռների ժամանակին մատակարարումը Ղարաբաղի տնտեսական շրջանում ապրող հայերին, ինչպես նաև նրանց վերաինտեգրումը Ադրբեջանի Հանրապետությանը։
Նշվել է նաև, որ ադրբեջանական կողմն արձանագրել է անօրինական զինված կազմավորումների կողմից Ղարաբաղի տնտեսական շրջանում նոր սադրանքների նախապատրաստվելու նպատակով մարտական դիրքերի ամրապնդման, ինչպես նաև խաղաղ բնակչության զանգվածային զինման փաստեր, մի քանի բնակավայրերում տեղակայվել են տարբեր ն նշանակության մարտական տեխնիկա, մասնավորապես՝ հակաօդային և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:
Նշվել է, որ նման սադրիչ գործողությունները, որոնք ուղեկցվում են Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանի ուղղությամբ ռազմական տեխնիկայի և հրետանային կայանքների կենտրոնացմամբ, հանգեցնում են տարածաշրջանում լարվածության աճի։
Հատուկ ընդգծվել է հակառակորդի նման գործողությունների անթույլատրելիությունը, ով փորձում է Հայաստանում ԵՄ առաքելությունն օգտագործել որպես գործիք՝ իր անօրինական գործողությունները քողարկելու համար:


Читайте также

Оставить комментарий