ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶ. ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Եթե նախաքննության ընթացքում նոր փաստեր բացահայտվեն, ապա Մեշալի գյուղում ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային սպանություններ կատարելու մեջ մեղադրվող Վագիֆ Խաչատրյանին կարող են լրացուցիչ մեղադրանքներ առաջադրվել։
Այս մասին Հանրային հեռուստատեսության «Diqqət mərkəzi» հաղորդման ժամանակ ասել է՝ Ադրբեջանի ռազմական դատախազի տեղակալ Ֆուադ Մամեդովը։
Նրա խոսքով, հետաքննության ընթացքում տեղեկություն է բացահայտվել, որ Վագիֆ Խաչատրյանը և մյուս հայերը, ովքեր մասնակցել են Մեշալի գյուղի վրա զինված հարձակմանը, նախապես ծրագրել են դա, ինչը հաստատվում է և՛ վկաների, և՛ տուժողների ցուցմունքներով, ինչպես նաև փորձագետների եզրակացություններով:
 «Տարբեր փորձաքննություններ են կատարվել։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ այս հարձակումը նախապես ծրագրված է եղել։ Նախնական պլանավորումը հաստատվում է քննչական նյութերով։ Նպատակ է դրվել զանգվածաբար մարդկանց դուրս բերել Մեշալի գյուղից, ապա սպանել նրանց։ Ուստի այս քրեական գործը Զինվորական դատախազության քննչական բաժնում քննվում է 103-րդ հոդվածով, այն է՝ «Ցեղասպանություն», ինչպես նաև 107-րդ հոդվածով՝ «Բնակչության տեղահանում և բռնի տեղափոխում», - ասել է զինդատախազի տեղակալը։


Читайте также

Оставить комментарий