ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՉՔ ՉԻ ՓԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ

Ադրբեջանի կառավարության ձեռնարկած անխոնջ ջանքերի արդյունքում՝ հարկադիր վերաբնակների ընտանիքների առաջին խումբն արդեն վերադարձել է Ադրբեջանի Զանգիլանի շրջանի Աղալը գյուղ, Թերթերի շրջանի Թալըշ գյուղ և Ադրբեջանի Լաչին քաղաք։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ ականներով և այլ պայթուցիկ նյութերով ադրբեջանական տարածքների զանգվածային աղտոտումը՝ շարունակում է մնալ հիմնական խոչընդոտ և հումանիտար լուրջ սպառնալիք։
Ջեյհուն Բայրամովը նաև հայտարարել է, որ Հայաստանն անտեսում է՝ անցյալ հակամարտության ընթացքում անհետ կորած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին տեղեկատվության հրապարակման պարտավորությունները կատարելու մշտական կոչերը։
Եզրափակելով նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը աչք չի փակի միջազգային իրավունքի խախտումների վրա և շարունակելու է համապատասխան քայլեր ձեռնարկել միջազգային մակարդակով։


Читайте также

Оставить комментарий