ՀԱՋԻԵՎԸ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

Այսօր, մայիսի 30-ին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցելու է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին։
Ֆորումի շրջանակներում Հիքմեթ Հաջիևը նաև պանելային քննարկում է ունենալու  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Ադրբեջանի նախագահի օգնականի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հանդիպումը գրեթե մեկ տարի առաջ էր՝ 2022-ի սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում։
Հաջիևն ու Գրիգորյանը բացի վաշինգտոնյան այս հանդիպումը 2022-ին երեք անգամ հանդիպել են Բրյուսելում՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ:


Читайте также

Оставить комментарий