ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԵՐԸ ԳՐԱՎՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ 67 ՄԶԿԻԹՆԵՐԻՑ 65-Ը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայերն Ադրբեջանում մշակութային ցեղասպանություն են իրագործել 30 տարիների ընթացքում:
Այդ մասին նա ասել է Արաբական պետությունների լիգայի օրենսդիր կառույցի՝ Արաբական խորհրդարանի նախագահ Ադել իբն Աբդել Ռահման ալ-Ասումիի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Նա ասել է, որ հայերի կողմից գրավված տարածքներում ոչնչացվել է մահմեդական նյութական և մշակութային ժառանգությունը, մասնավորապես, ավերվել են 67 մզկիթներից 65-ը:
Իլհամ Ալիևն Արաբական խորհրդարանի խոսնակին ասել է, որ Ադրբեջանը հիմա շինարարական և վերականգնողական աշխատանքներ է կատարում այդ տարածքներում:


Читайте также

Оставить комментарий