ԱՆԻՄԱՍՏ ՔԱՅԼ ԷՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇԸ ՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մյուս տարի մենք գնալու ենք Անթալիա այս նույն մրցումներին, դուք պատկերացնում եք  ինչ վերաբերմունք կլինի նրանց կողմից։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԵԱ-ի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից ադրբեջանական դրոշը վառելու դեպքին, ասաց  Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
«Երբ Անթալիայում Տիգրան Մարտիրոսյանը դարձել էր աշխարհի չեմպիոն, մենք  դրոշներ էլ ենք ծածանել , Հայաստան էլ ենք գոռացել, մեզ ոչ ոք ոչինչ չի ասել։ Իսկ հիմա ինչ պետք է լինի, չգիտենք։ Բացի այդ իրենք բողոքարկելու են այդ վերաբերմունքի համար։
Անիմաստ պահվածք էր, անպայման պետք է խայտառակ անե՞ր, դա՞ էր ուզում»,- ասաց Ալավերդյանը։


Читайте также

Оставить комментарий