ԻԲՐԱՀԻՄ ՔԱԼԸՆ. «ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՄԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և այն օգտագործում են սեփական շահերի համար:
Այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը:
Նրա փոխանցմամբ, Ֆրանսիան պարտավոր է հայ-ադրբեջանական երկխոսության հարցում առավել կառուցողական դիրք գրավել:
Քալընը նաև քննադատել է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայ համայնքների գործողությունները, պնդելով, որ դրանք Հայաստանի համար դրական արդյունքներ չեն ապահովի:
Էրդողանի ավագ խորհրդականը նաև պնդել է, որ պետք է լուրջ վերաբերվել Խանքենդիյում և նրա շրջակայքում ապրող հայերին Ադրբեջանի կողմից տրված բազմաթիվ երաշխիքներին:
«Ադրբեջանն առաջարկել է նրանց կյանքի և ունեցվածքի անվտանգության մոդելը, որը մենք համարում ենք խաղաղ գործընթացի հիմնական հենասյուներից մեկը», - ասել է նա։
Քալընը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը մեծ տնտեսական օգուտներ կբերի Երևանին և կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։


Читайте также

Оставить комментарий