ԻԲՐԱՀԻՄ ՔԱԼԸՆ. ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋև ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ՝ ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ

«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները այժմ հաստատվում են ուղղակիորեն՝ առանց միջնորդների։ Դա շատ կարևոր է», - նշել է Քալընը ու հավելել, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունների հանդիպում:
Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կիրականացվեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացումը և դիվանագիտական անձնագրերի թույլտվությունը:
Թուրքիայի նախագահի խոսնակը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը պետք է ընթանա առողջ ճանապարհով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հիմք ստեղծելու համար: