ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
Ապրիլի 11-ին վիրավորում ստացած հայ զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր):