ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԲԱՆԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԵՐԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԼՔԻ ՂԱՐԱԲԱՂԸ

Այս մասին Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որ մաքսաննեգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղացնելու համար: Ոչ ոք չգիտի ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո Ղարաբաղ: Սա ցույց է տալիս, որ չկա շրջափակում»,- ասել է Ալիևը: