ՄՈՒՍՏԱՖԱ ՇԵՆԹՈՓ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՇԵՂՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐԴԱՐԱՑԻ ՊԱՅՔԱՐԸ

Նա ասել է, որ Հայաստանն իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը։ Անկարան հայկական կողմից սպասում է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համաձայնությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ Մուսաֆա Շենթոփը այս հայտարարություններն արել է թուրքական Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը։
Մտահոգություն հայտնելով հետկոնֆլիկտային շրջանում Երևանի ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ հարցը մտցնել միջազգային կառույցների օրակարգ։