ՄՈՒՍՏԱՖԱ ՇԵՆԹՈՓ. ՄԵՆՔ ՄԻՇՏ ԿԼԻՆԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՔԻՆ

«Մենք միշտ կլինենք Ադրբեջանի կողքին։ Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ տխրությունը՝ մեր տխրությունը»։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ ADA համալսարանում հասարակական գիտությունների 7-րդ միջազգային կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ։
«Կարծում եմ, որ այս միջոցառման շրջանակներում գիտնականները ուշադրություն կդարձնեն շուրջ 30 տարի տևած օկուպացիայի, զոհված նահատակների, Խոջալուի սրտաճմլիկ ջարդերի վրա։ Ադրբեջանական ժողովուրդը նոր է սկսել բուժել ղարաբաղյան վերքը. Մեզ պետք են պատմաբաններ, գրողներ, հոգեբաններ, տնտեսագետներ, որոնք կպատմեն այս օկուպացիայի պատճառած վնասի մասին»,- ասել է նա։
«Շուշա և Ֆիզուլի իմ առաջին ճամփորդության ժամանակ ես գաղափար չունեի դրանց մասին։ Երբ Շուշայից վերադառնում էինք, կանգ առանք, հարցրի, թե որտեղ է Ֆիզուլի քաղաքը։ Ինձ ասացին, որ դա Ֆիզուլին է:
Ես տեսա, որ այնտեղ քաղաք չկա, ամեն ինչ ավերակների է վերածվել։ Թող բոլորն իմանան, որ նրանք, ովքեր դա արել են, մշակույթի թշնամիներ են»,- ասել է Ազգային մեծ ժողովի նախագահը։


Читайте также

Оставить комментарий