ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ԵՐԵՎԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության տարածված հայտարարությունը։
«Լաչինի ճանապարհին ընթացող բողոքի ակցիաների մասին Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը բացարձակապես անհիմն է և նպատակ ունի միջազգային գործընկերների մոտ տարակուսանք առաջացնել ու արհեստականորեն սրել իրավիճակը», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ամբողջությամբ խեղաթյուրել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքները, որոնք ուղղված են հայկական 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր բնական պաշարների թալանի դեմ։ Կարծես թե հայկական կողմը մտադիր է շարունակել անօրինական տնտեսական և այլ տեսակի գործունեությունն Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։


Читайте также

Оставить комментарий