ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏՔԱՂԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, որը խեղաթյուրել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի խոսքերի էությունը։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի արտգործնախարարության այն պնդումները, թե Ադրբեջանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ և խախտում է միջազգային իրավունքը, ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն։
«Կուզենայինք հիշեցնել հայկական կողմին, որ չնայած Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիային, հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրենց տներից վտարմանը, զանգվածային սպանություններին, Ադրբեջանը 25 տարիների ընթցքում հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը հաղթեց և ազատագրեց իր օկուպացված տարածքները, հենց մեր երկիրն է հանդես եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ անհիմն է նաև հայկական կողմի պնդումը, թե Ադրբեջանը խախտում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունները և խոչընդոտում խաղաղ գործընթացին։
«Նշենք, որ Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների համաձայն, բոլոր խնդիրները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա։ Սակայն, Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները, ինչպես նաև Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը վկայում են, որ Հայաստանի միջամտությունը Ադրբեջանի ինքնիշխան գործերին շարունակվում է։
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կողմից առաջ քաշված անընդունելի պայմանները դեկտեմբերին Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպման նախաշեմին, ինչպես նաև դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելը պարզ ցույց տվեցին, թե որ կողմն է խոչընդոտներ ստեղծում խաղաղ գործընթացի ճանապարհին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում:


Читайте также

Оставить комментарий