ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ՝ Ի ՎԵՐՋՈ, ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵԼ ԹԱՔՆՎԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ 18-20 ՏԱՐԵԿԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

2020 թվականի դեկտեմբերի 25-ին Խանկենդիում  մեծահասակների պահանջով ապամոնտաժվեցին Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած վրանները և տոնածառը:
Երեխաներին Ռուբեն Վարդանյանի որոշմամբ թույլ չտվեցին երեք օր ցրվել, կտրվել ծանր իրականությունից:
Ըստ Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ փոխարենը, «այդ նույն մեծահասակները այդ նույն երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում և այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն:
3, 4, 5 տարեկան երեխաները չեն տիրապետում տարածաշրջանային խնդիրներին, և նրանց մոտ իհարկե հարցեր կառաջանան: Նրանք ոչ մի կերպ չեն հասկանա, թե ինչու՞ ճանապարհի վրաններից ազատվելու համար հենց իրենց՝ երեխաներին են «աշխատացնում»:
«Մի օր, ի վերջո, պետք է դադարել թաքնվել երեխաների ու 18-20 տարեկան զինվորների թիկունքում։ Եւ որքան շուտ գա այդ օրը, այնքան շուտ կավարտվեն մեր ողբերգությունները», - նշել է Աննա Հակոբյանը:


Читайте также

Оставить комментарий