ՍԻՄՈՆՅԱՆ. ԵՍ ԻՄ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՄ, ԻՆՁ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ

ՀՀ-ն ենթարկվում է հարձակման։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի իմ Հայաստանի անվտանգությունից, հետաքրքիր չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելով Հայաստանը չի՞ լարում իր հարաբերությունները ՌԴ-ի հետ։
«Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ, և այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները վերցրել են, պետք է ի կատար ածվեն։ Դա է մեր հիմնական նպատակը։ Թե ինչ-որ մեկը կնեղանա, ինչ-որ մի պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա՝ դա երրորդական հարց է։
ՀՀ-ն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հայտնի դերակատարներից», -ասաց Սիմոնյանը։
Նա նշեց՝ Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար:
Դիտարկմանը, թե քաղաքական կուրսի փոփոխություն հնարավո՞ր է՝ ԱԺ նախագահն ասաց. «Իսկ կարո՞ղ է ռուսական կողմն է ուզում ստեղ քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչ մի բան չի արել այդ ուղղությամբ»։


Читайте также

Оставить комментарий