ՄԵՎԼՅՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ԲԱՆԱԳՆԱՑՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Մենք ներկայումս բանակցում ենք, թե վստահության ամրապնդման ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Հայաստանի հետ։ Մեր հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ, բայց, ցավոք, արտասահմանում: Հաջորդ բանակցությունները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում», - հայտարարել է Չավուշօղլուն և հավելել, որ Անկարան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։