ՔՅԱՄՐԱՆ ԱԼԻԵՎԸ ԸՆԴԳԾԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները:
Քյամրան Ալիևն անդրադարձել է ղարաբաղյան պատերազմներից հետո անհայտ կորածների որոնման համատեղ ջանքերի կարևորությանը, ընդգծվել է ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման կարևորությունը, ինչպես նաև Ղարաբաղ անօրինական ուղևորությունների անթույլատրելիությունը: