ԲԻՆԱԼԻ ՅԸԼԴԸՐԸՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ ՕՏԱՐ ՈՒԺԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼ ԻՐ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ

«Ապագայում Հայաստանը չպետք է թույլ տա օտար ուժերին միջամտել իր ներքին գործերին: Նա պետք է նպաստի իր ժողովրդի, իր պետության և տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը»:
Նման կոչով Հայաստանին է դիմել Թուրքիայի նախկին վարչապետ, Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Եվրասիական տնտեսական 25-րդ գագաթնաժողովում։
Նա նշել է, որ այս ուղղությամբ Հայաստանի յուրաքանչյուր քայլին ի պատասխան դրական քայլեր կարվեն։
«Ղարաբաղի օկուպացիայի ընթացքում, որը ձգձգվել է 30 տարի, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները: Հայ ժողովուրդը նույնպես այս ընթացքում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել տնտեսական խնդիրների պատճառով: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՄԱԿ-ը 30 տարի միայն հայտարարություններ են արել ու ոչ մի արդյունքի չեն հասել, վերջապես 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանն ինքը լուծեց այդ խնդիրը»։


Читайте также

Оставить комментарий