ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ. ԲԱՔՎԻՑ ԵՐԵՎԱՆԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, հայտարարելէ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ադրբեջանը, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։
Թեև Հայաստանի արտաքին գերատեսչությունը իր պատասխանը չի հրապարակել, բայց Բաքվի առաջարկների մասին հայտնի դառնալու հաջորդ օրը Միրզոյանը հարցազրույց էր տվել ու հայտարարել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։
«Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են լրացնելու, ամբողջացնելու այս օրակարգը: Մենք դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կարող եմ բառացի ասել՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը», - նշել է  արտգործնախարարը։


Читайте также

Оставить комментарий