ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՂԴԱՄԻ ԵՎ ՖԻԶՈՒԼԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՄՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Աղդամի և Ֆիզուլիի շրջանում զարգացնել մրգագործությունը։«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ վայրերում կլիման շատ հարմար է ինտենսիվ մրգագործության ուղղության համար։ Դա կմեծացնի մեր արտահանման պոտենցիալը», - ասել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Ֆիրդովսի Ֆիքրեզադեն։
Նրա խոսքերով՝ մասնավորապես, կստեղծվեն նռան, պոպոկի, ինչպես նաև կորիզավոր մրգերի այգիներ։ Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ այդ շրջաններում նաև բամբակագործության մեծ ներուժ կա։

