ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ՇՈՒՇԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն վավերացրել է Շուշայի հռչակագիրը։
«Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրով, որը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են անցած տարվա հունիսի 15-ին Շուշայում, նախատեսված է, մասնավորապես, որ երկու երկրները փոխադարձ աջակցություն կցուցաբերեն երրորդ երկրի ագրեսիայի դեպքում։
Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։
Օրեր առաջ համաձայնագիրը վավերացրել է Ադրբեջանի խորհրդարանը։


Читайте также

Оставить комментарий