ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԾԱՂՐԱԾՈՒՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂ ՆԱԽԿԻՆ ԹԱՄԱԴԱՆ ԽՈՍՈՒՄ Է «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ» ՈՒ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ԴԻԶՈՒՄ...

Հենց որ առաջնագծում իրավիճակը թեժանում է, ի հայտ են գալիս որոշ տականքներ, որոնք բանակ կառուցելու պատրվակով սկսում են գումարներ հավաքել բնակչությունից։
Այդ սրիկաները զոհաբերում են մարդկանց զավակներին, իսկ իրենք նապաստակի պես փախչում թաքնվում են, հետո ել քեֆ են անուն կուտակած հարստության հաշվին։ Բայց  արի ու տես՝ ինչպես են խոսում հայրենասիրության մասին ու իրենց ներկայացնում որպես ազգային հերոս։
Օրերս մտերիմներիցս մեկն ինձ ասաց, որ կա մի երգիչ՝ շատ հայրենասեր ու քաջ տղա է։ Նա մի կողմ է թողել հիմնական գործը, զբաղվում է կամավորական ջոկատների  ստեղծմամբ և ամեն ինչ անում է դրանց ֆինանսավորման համար։ Նա երդվել է, որ կվերադարձնի Արցախը:
Հետաքրքրվեցի, թե ո՞վ է այդ ազգային հերոսը։ Ասաց, որ նրա անունը Եփրեմ է՝ մի ժամանակ աշխատել է «Դոն Կիխոտ» ռեստորանում։  Իսկ այժմ ԱՏԱՆ ռազմամարզական ճամբարում մարտական պատրաստության  դասընթացներ է կազմակերպում երիտասարդների համար և այդ նպատակով նվիրատվություններ է հավաքում:
Հարցրի՝ հո փող չե՞ս տվել նրան։ Պատասխանեց՝ 50.000 դրամ է տվել: «Թող մեր երիտասարդներին իր պես հայրենասեր դաստիարակի»։ Ասացի՝ այ դժբախտ, գիտե՞ս թե ով է այդ ապուշը։ Պատասխանն, իհարկե, «ոչ» էր։
Ստիպված սկսեցի նրան պատմել խաբեբա Եփրեմ Մարգարյանի մասին, որին նա քիչ առաջ գովաբանում էր։ Նա քարացած մնաց տեղում։ Սա նույն Եփրեմն է, ով մինչև 2016 թվականի ապրիլյան մարտերը հարսանեկան խնջույքներին թամադայություն էր անում։ Էդ ժամանակներից նա սկսեց կամավորական ջոկատներ ստեղծել։
Սակայն երբ սկսվեց պատերազմը, նա հասկացավ, որ ռազմական գործն ու ծաղրածուությունը խիստ տարբերվում են։ Կյանքը քաղցր է։ Վախից փախուստի դիմեց: Երկար ժամանակ նրա մասին ոչ մի լուր չկար:
Այժմ, երբ պատերազմն ավարտված է, նա նորից է հայտնվել ու սկսել խաղալ աղքատ ու խեղճ մարդկանց զգացմունքների հետ: Խլելով նրանց ունեցվածքը՝ շարունակում է ճոխ կյանք վարել։ Նա փորձում է մարդկանց համոզել, որ իր ջոկատները վերադարձնելու են Արցախը։
Ա՝յ Եփրեմ, էս ինչ սրտի տեր մարդ ես, որ պատրաստվում ես վերադարձնել այդ հողերը։ Երեխաների ուղեղը լվալով մի ուղարկի կոտորվելու: Մեղք է էս ժողովուրդը։ Թողեք հանգիստ ապրենք մեր կյանքը:
Ազգիս հերոս զավակներին մի կործանեք հանուն նրան, որ սերժիկներն այնտեղ իրենց կեղտոտ բիզնեսը կառուցեն ու փող աշխատեն։ Ինձ իմ սեփական երեխան է պետք: Մի՞թե վերջին պատերազմում անթիվ երիտասարդների մահը քեզ համար քիչ է:


Читайте также

Оставить комментарий