ԱՆԱՐ ԷՅՎԱԶՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԸ ՀԱՄԱՐԺԵՔ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ ՔԵԼԲԱՋԱՐԻ և ԼԱՉԻՆԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ 1 ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՔ և ԱԿԱՆԱՆԵՏ

Վերջին շրջանում Հայաստանի զինված ուժերի կողմից Լաչինի և Քելբաջարի ուղղություններով ձեռնարկվող սադրանքները լայնածավալ բնույթ են ստացել։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, փոխգնդապետ Անար Էյվազովը։
Նա նշել է, որ հայկական կողմն այսօր սկսել է ռազմական գործողություններ. «Քելբեջարի և Լաչինի շրջաններում հայերը կրակ են բացել ականանետերից, հրետանուց և նռնականետերից։ Արդյունքում վիրավորվել է մեր երկու զինվոր։ Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»։
Էյվազովը նշել է, որ ադրբեջանական զինուժը համարժեք միջոցներ է ձեռնարկել Քելբաջարի և Լաչինի ուղղություններում, ոչնչացվել է հակառակորդի 1 հակատանկային կայանք և ականանետ։
«Որպես ավար առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք. Ձեռնարկվել են համարժեք միջոցներ։ Հարձակումն ամբողջությամբ ձախողվել է։ Այս պահին իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված, իրավիճակը վերահսկելի է», - ասել է Էյվազովը։


Читайте также

Оставить комментарий