ԱՄԻՐ ԱԲԴՈԼԱՀԻԱՆ. ԲԱՔՎԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Կարծում եմ, որ մենք ավարտել ենք լարվածության հրապարակային փուլը։ Ենթադրում եմ, որ մեր ունեցած խնդիրները աստիճանաբար կլուծվեն»,- ասել է նախարար Աբդոլահիանը։
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են ավելի քան մեկ ամիս առաջ, երբ Գորիս-Կապան ճանապարհի Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանական ոստիկանությունը սկսեց կանգնեցնել և ստուգել իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, նաև նրանցից ճանապարհային տուրք պահանջել և ձերբակալել երկուսին որոնք անօրինական բեռներ էին տեղափոխում Ղարաբաղ։
Օրերս Պաշտոնական Բաքուն հաղորդել էր, որ «Իրանին է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որին հաջորդել է հեռախոսազրույց երկու երկրների արտգործնախարարների միջև։ Աբդոլահիանը, մասնավորապես, հայտարարել է, թե Իրանի և Ադրբեջանի կառավարությունների և ժողովուրդների միջև կապերը կընդլայնվեն փոխադարձ հարգանքի լույսի ներքո։