ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 30 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՀԱՎԱՔԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻԱՐԴ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԱՆՀԱՅՏ Է

«Հայաստան» հիմնադրամը հավանաբար հավաքել է մի քանի միլիարդ։ Բացի դրանից, Ամերիկայում ապրող հարուստ հայերը ստեղծել են իրենց հատուկ հիմնադրամները, իրենց ընտանիքներին պատկանող հիմնադրամներ։ 30 տարիների ընթացքում, հավանաբար, հավաքվել է 30 միլիարդից ոչ պակաս գումար, սակայն այդ գումարների ճակատագիրը, ինչպես ասվում է, անհայտ է։
Այս մասին Խոջավենդի շրջանում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նայելով Հադրութ ավանին, յուրաքանչյուրը կտեսնի, որ հայերը այդ հողերը հարազատ չեն համարել իրենց համար։ Որովհետև, տեսեք, թե ինչ վիճակում է գտնվում Հադրութը։ Դուք գիտեք Հադրութը, ապրել եք, եղել եք ասյտեղ, ապրել եք մոտակա գյուղերում, այստեղ կան մի քանի գյուղերի ներկայացուցիչներ։ 30 տարիների ընթացքում աստեղ, կարելի է ասել ոչինչ չի փոխվել, երկու շենք է կառուցվել զինծառայողների համար և վերանորոգվել է մեկ դպրոց։ Մնացած բոլոր շենքերը մնացել են այնպես, ինչպես եղել են։ Այսինքն տիրել է զանգվածային թշվառություն, ոչինչ չի արվել։ Տեսեք, թե ինչ վիճակում են գտնվում ճանապարհները, շենքները։ Մարդիկ ընդհանրապես, ինչպես կարող են ապրել այդ շենքերում՝ մեծ հարց է։ Հարց է առաջանում, չէ որ 30 տարիների ընթացքում հայկական պետությունը միլիոններ է ստացել արտասահմանում ապրող հայերից։
Ամեն տարի նրանք դրամահավաք են անցկացրել, ամեն տարի հավաքվել է ավելի քան հարյուր միլիոն դոլար։ Դա բազմապատկեք 30-ի և կտեսնեք, թե մոտավորապես ինչպիսի գումար կստացվի։ Ներկա ժամանակ ես այցեր եմ կատարում բոլոր այդ մարզեր՝ եղել եմ Հադրությում, և Հադրութի շատ գյուղերում, և Խոջալուի Չանաղչի, Սըղնախ գյուղերում։ Եվ Ազըխը, և Թուղը, և Սուսանլըն, և մնացած գյուղերը՝ բոլորը գտնվում են սարսափելի վիճակում։ Այժմ մեր շինարարները այցելում են մի քանի գյուղեր, վերլուծություններ են անցկացնում, շենքերի 95 տոկոսը գտնվում է շահագործման համար ոչ պիտանի վիճակում։ Ու՞ր գնացին հավաքված միլիարդները։ Նշանակում է Հայաստանի ղեկավարությունը, նրա նախկին հանցագործ ղեկավարությունը ուղղակի խաբել է աշխարհի հարուստ հայերին, և դրամահավաքներ անցկացնելով, հավաքելով այդ գումարները՝ դրանք ծախսել է իր համար, սեփական հայեցողությամբ։
Նրանք ունեն «Հայաստան» անվամբ խոշոր հիմնադրամ։ Նրանց համար, ովքեր չգիտեն, կարող եմ ասել, որ Հայաստանը նշանակում է Արմենիա։ Չգիտեմ, ինչու անգլերեն, ռուսերեն լեզուներով Հայաստանը անվանում են Արմենիա, չէ որ հայերը իրենց անվանում են հայ, իսկ իրենց երկիրը՝ Հայաստան, այլ ոչ թե Արմենիա։ Դա պատմաբանների գործն է։ Ես գիտեմ պատճառը, բայց, երևի ադրբեջանցի պատմաբանները նույնպես պետք է առավել լիարժեք հետազոտություններ անցկացնեն։ Ինչպես ասացի, այդ «Հայաստան» հիմնադրամը երևի հավաքել է մի քանի միլիարդ։ 30 տարիների ընթացքում, երևի հավաքվել է առնվազն մի քանի միլիարդ, սակայն այդ գումարների ճակատագիրը, ինչպես ասվում է, անհայտ է։ Որովհետև, եթե վերցնենք բոլոր ազատագրված վայրերը, նույնիսկ այն վայրերը, որտեղ հայեր են ապրել, ապա այնտեղ զարգացման ոչ մի նշաններ չկան։ Տեսեք, թե ինչ վիճակում է գտնվում Շուշան։ Նրանք ձգտել են և այսօր էլ ձգտում են Շուշան աշխարհին ներկայացնել, որպես իրենց քաղաք։ Եթե դա ձեր քաղաքն է, ապա ինչու՞ է նա նման վիճակում։ Շուշայում ոչ մի նոր շենք չկա։ Շուշայում կա երկու նոր շինություն։ Դրանցից մեկը պատկանում է անջատողականների ղեկավարին, իսկ մյուսը՝ արտասահմանում ապրող ևս մի հայի։ Ընդ որում դրանք վիլլաներ են, սեփական տներ։ Ոչ մի նոր շենք չկա։ Շուշայում բոլոր 17 աղբյուրները ցամաքել են։ Լավ, եթե դա ձեր քաղաքն է, ապա ինչու՞ է նա այդ վիճակում»,- ասել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий