ԱՆԴՐԵՅ ԻՎԱՆՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԵՎ ՍԱ ՓԱՍՏ Է, ԱՅԺՄ ՉԿԱ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ

Ադրբեջանը հաղթանակ տարավ և սա փաստ է, այժմ չկա ԵԱՀԿ Մինսկի խումբ: Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Նորարարական զարգացման ինստիտուտի ռազմավարական վերլուծության կենտրոնի ղեկավար, հայտնի քաղաքագետ Անդրեյ Իվանովը: Ռուսաստանցի քաղաքագետը նշում է, որ, այնուամենայնիվ, կան բազմաթիվ հարցեր, որտեղ Մինսկի խումբը կարող է օգտակար լինել:
«Բայց հաշվի առնելով փոփոխված իրողությունները, այժմ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները պետք է ընթանան բոլորովին այլ բաների շուրջ: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, և հենց այդ իրողությունից էլ պետք է ելնել: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ Մինսկի խումբն իսկապես կարող է օգտակար լինել. առաջին հերթին, խոսքը վերաբերում է տարբեր հումանիտար հարցերին», - ասել է ռուսաստանցի քաղաքագետը:
Ըստ Իվանովի, անհրաժեշտ է լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ փոխգործակցության խնդիրները` սահմանների բացում, անցակետերի կազմակերպում, սահմանը հատելու կարգը:


Читайте также

Оставить комментарий