ԱՀ Պնախարարություն. Ադրբեջանցի զինծառայողները քաղաքակիրթ ձևով ծառայություն են իրականացնում երկու երկրների պետական սահմանին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է հայկական մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իբր Գորիսի շրջանի Խնածախ գյուղում հայկական զինված ուժերի դիրքը շրջափակված է ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից՝ Ադրբեջանի Լաչինի շրջանի հետ սահմանամերձ գոտում, և հայ զինվորները կարող են ցանկացած պահի կորցնել իրենց դիրքը:
Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից՝ այս տեղեկատվությունն անհիմն է. «Սա չափազանցված և աղավաղված լուր է: Տեղեկացնում ենք, որ մեր բանակի ստորաբաժանումները տեղակայված են Ադրբեջանի Լաչինի շրջանի տարածքում՝ Հայաստանի Գորիսի շրջանի հետ սահմանամերձ գոտում տեղակայված դիրքերում և շուրջօրյա ծառայություն են իրականացնում մեր երկրի ինքնիշխան տարածքներում, ինչը որևէ վտանգ չի ներկայացնում:
Հայաստանում նման լուրեր տարածող շրջանակներին կոչ ենք անում չստեղծել խուճապ, չմոլորեցնել հայ հասարակությանը և ընտելանալ այն փաստին, որ Ադրբեջանի Զանգիլանի, Գուբադլիի, Լաչինի և Քելբաջարի շրջանների ազատագրումից հետո ադրբեջանցի զինծառայողները քաղաքակիրթ ձևով ծառայություն են իրականացնում երկու երկրների պետական սահմանին»:


Читайте также

Оставить комментарий