Երևանում հայտնաբերվել են ադրբեջանական ճարտարապետությանը վերաբերող պալատի բեկորներ

Երևանում հայտնաբերվել են ադրբեջանական ճարտարապետության ամենահին նմուշներից մեկի` Սարդարի պալատի բեկորները: Պալատը վերջերս պատահաբար հայտնաբերվել է ռուս լրագրողի կողմից, բայց այն ռուսական մամուլում սխալմամբ ներկայացվել է, որպես պարսկական մշակույթի նմուշ:
Այս մասին, ասել է՝ հետազոտող-փորձագետ, ճարտարապետների միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր, Ադրբեջանի ճարտարապետների միության խորհրդի անդամ Ֆաիգ Իսմայիլովը:
Նրա խոսքով՝ ծանոթանալով ռուս լրագրողի տեղեկատվությանը, նա ընդգծել է, որ դրանք Սարդարի պալատի բեկորներն են: Պալատը գտնվում էր Իրավանի ամրոցի հյուսիս-արևմուտքում՝ պաշտպանվածության տեսանկյունից ապահով, Զանգի գետի զառիթափ ափին:

Ճարտարապետը հավելել է, որ շենքի բեկորներից մեկը հայտնաբերվել է Երևանի Հանրապետության փողոցում, որտեղ 1918-1920 թվականներին գտնվում էր Իրանի հյուպատոսությունը:
192 թվականին այդ շենքում տեղակայված էր Հայաստանի օգնության կոմիտեն, 1930 թվականին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության երեկոյան դպրոցը, իսկ 1964 թվականին՝ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանության ընկերությունը:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ շենքի միայն մեկ սենյակում փրկվել են ադրբեջանական մանրանկարչության արվեստին վերաբերող նկարներ: Հայերը պնդում են, որ այդ նկարները պատկանում են պարսկական մշակույթին: Սակայն կարիք չկա ապացուցելու, որ մանրանկարչության այս արվեստը պատկանում է Ադրբեջանին», - հավելել է Ֆաիգ Իսմայիլովը:


Читайте также

Оставить комментарий