Հիքմեթ Հաջիև. Մենք շատ երախտախպարտ ենք իսրայելցի բժիշկներին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շնորհակալություն է հայտնել իսրայելցի բժիշկներին:
Այս մասին ասվում է՝ իսրայելցի լրագրող Դին Շմուել Էլմասի հոդվածում, որը տպագրվել է իսրայելալեզու առաջատար Israel Hayom թերթում:
Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Twitter-ի իր էջում տեղադրել է՝ շնորհակալություն և հարգանք իսրայելցի բժիշկների նկատմամբ, գրում է Դին Շմուել Էլմասը:
Նա գրել է. «Սա պարզապես հիանալի պատմություն է: - Մենք շատ երախտապարտ ենք բժշկական անձնակազմին և Իսրայելի դեսպանությանը, ովքեր իրական բժշկական օգնություն են ցուցաբերել Ադրբեջանի վիրավոր զինվորներին և սպաներին: Սա մեր երկրների միջև բարեկամության ապացույցն է և արտացոլումը:
Հաջիևը իր գրառումն ավարտել է հրեական աղբյուրներից մեջբերումով. «Նա, ով փրկում է մեկ մարդու, փրկում է աշխարհը»:


Читайте также

Оставить комментарий