Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը պատասխանել է հայամետ կոնգրեսականներին

Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը հոդված է հրապարակել՝ ի պատասխան վերջերս հրապարակված Ադրբեջանի մասին կեղծ և կողմնակալ հոդվածի, որը հեղինակել են ԱՄՆ հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ջեքի Սփիերը:
Ինչպես am.irevanaz.com-ին հայտնել են Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից, ամերիկյան «Medium» պորտալում հրապարակված հոդվածում՝ Ն.Ագաևը հարցնում է, թե ինչու այսքան տարիների ընթացքում ԱՄՆ կոնգրեսականները ոչ մի անգամ չեն դատապարտել Հայաստանի օկուպացիան, նրա կողմից կատարված ծանր հանցագործությունները, Խոջալուի ցեղասպանությունը, Ղարաբաղում ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը, մզկիթները խոզանոցների վերածելը:
Բացի այդ, հեղինակը հարցնում է, թե ինչու Կոնգրեսի անդամները չարձագանքեցին, երբ հայերը ավերեցին ադրբեջանցիների տները, գյուղերը, քաղաքները՝ օկուպացված հողերում, ականապատեցին բոլոր տարածքները և այժմ հրաժարվում են Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները:
Դիվանագետը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է վճռականորեն կանխել՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդելու փորձերը՝ արմատական հայկական լոբբիի կողմից, որը հետապնդում է ոչ թե Միացյալ Նահանգների ազգային շահերը, այլ բացառապես իր սեփական ազգային էթնիկական շահերը և անընդհատ փորձում է իր ազգայնամոլությամբ խոչընդոտել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն:


Читайте также

Оставить комментарий