Ադրբեջանն արագացված տեմպերով իրականացնում է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի շինարարությունը

Ադրբեջանը հայկական օկուպացիայից ազատած Ֆիզուլիում շարունակում է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022թ. ապրիլ-մայիսին: Օդանավակայանի շինարարական աշխատանքները իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Ջավարագ Շիրիևը Irevanaz.com-ին հայտնել է, որ շինարարական աշխատանքներին զուգահեռ տարածքում իրականացվում է ականազերծում:
«Այս տարվա գարնանից շինարարությունն իրականացվելու է արագացված տեմպերով և նախատեսվում է անցնել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի: Բացի այդ, այս տարի նախատեսվում է նաև ավարտել 3000 մետր երկարությամբ թռիչքուղու շինարարությունը», – նշել է Շիրիևը:



Читайте также

Оставить комментарий