Ռաֆայել Հուսեյնով. Ադրբեջանը հասավ իր հողերի ազատագրմանը՝ առանց որևէ մեկի օգնության

Այս մասին ասել է՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովը՝ մեկնաբանելով այսօր մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ կազմակերպությունում Հայաստանի պատվիրակության անդամի ելույթը:
«Այսօր պատմական օր է Ադրբեջանի համար: 2001 թվականի հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Ադրբեջանի դրոշը, և Ադրբեջանը դարձավ կազմակերպության լիիրավ անդամ: Դրանից հետո Ադրբեջանը մեծ հաջողություններ է գրանցել՝ ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Մասնավորապես, Ադրբեջանը հասավ իր հողերի ազատագրմանը՝ առանց որևէ մեկի օգնության: Ադրբեջանը միայնակ է լուծել իր խնդիրը: Այդ ամսաթվից 20 տարի անց՝ Ադրբեջանը վստահորեն մտավ 2021 թվականը», - ընդգծել է նա: