Սամեդ Սեյիդով. Մենք առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջան ենք գնում՝ որպես իր տարածքային ամբողջականությունը վերականգնած երկիր

irevanaz.com

«Մենք առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջան ենք գնում՝ որպես իր տարածքային ամբողջականությունը վերականգնած երկիր, սա ինքնին պատմական իրադարձություն է»:
Այդ մասին հայտարարել է՝ Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը:
«Ուղիղ 20 տարի է անցել՝ 2001 թ. հունվարին այս կազմակերպությանը անդագրվելու պահից: Մենք փաստորեն գնում ենք հոբելյանական՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակի նստաշրջան: Եվ շատ հաճելի է, որ մենք այս նիստին գնում ենք Ադրբեջանի վերականգնված տարածքային ամբողջականությամբ: Եվ չնայած համավարակին, պատվիրակությունն իրեն բոլորովին այլ կերպ է զգում, մենք գնում ենք գլուխներս բարձր պահած»:
Պատգամավորը նշել է նաև, որ պատվիրակությունը պատրաստ է՝ Լեռնային Ղարաբաղում կյանքի ապագա խաղաղ կառուցվածքի քննարկումներին:



Читайте также

Оставить комментарий