ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆՔ ՆՐԱՆՑ ԲԱՆԱԿԸ և ՏԵԽՆԻԿԱՆ. ՆՐԱՆՔ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ, ԵՎ ԴԵՌ ՓԱԽՉԵԼՈՒ ԵՆ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆՔ ՆՐԱՆՑ ԲԱՆԱԿԸ և ՏԵԽՆԻԿԱՆ. ՆՐԱՆՔ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ, ԵՎ ԴԵՌ ՓԱԽՉԵԼՈՒ ԵՆ«Մեզ համար սուրբ Ջըդըր դուզի վրա՝ Հայաստանի վարչապետը հարբած վիճակում պարել է: Պետք է մտածել, թե ինչպե՞ս կարող էր այդ վիրավորանքն ազդել ադրբեջանական ժողովրդի վրա: Բայց նա մտածում էր, որ ոչ ոք չի դիպչի նրանց: Նա հավատում էր, որ բոլոր երկրները, այսուհետ ևս պաշտպանելու են նրանց, համաշխարհային հայերը, հայկական լոբբին և նրանց բարեկամ որոշ երկրները: Դրա համար էլ նրանք լկտիացել էին: Մենք նրանց ցույց տվեցինք իրենց տեղը, այնպիսի ուժեղ հարված հասցրեցինք նրանց գլխին, որ դժվար թե ուշքի գան: Կարելի է ասել, որ մենք ոչնչացրել ենք նրանց բանակն ու տեխնիկան: Նրանք փախչում են, և դեռ փախչելու են»:
Այս մասին նախօրեին՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է նախագահ Իլհամ Ալիևը:
Երկրի ղեկավարը նշել է, որ ռազմի դաշտում մեր առավելությունն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ. «Մեր գործն արդար է: Մեր աշխատանքը արդար գործ է: Մենք կռվում ենք մեր հողի վրա, կան շեհիդներ, վերականգնում ենք մեր տարածքային ամբողջականությունը: Այս քայլերը այսուհետ ևս կնախաձեռնվեն: Հայաստանը, քանի դեռ ուշ չէ, պետք է հայտարարի, որ լքում է օկուպացված հողերը: Դրանից հետո մարտերը կարող են դադարեցվել»:
Երկրի ղեկավարը հայտնել է, որ մինչ օրս ոչնչացվել է 241 տանկ, 39 տանկ առգրավվել է որպես ռազմաավար:
«Եվ օկուպացված տարածքներում, և Հայաստանի տարածքում ... Որտեղի՞ց այդքան տանկ: Բացի այդ, սա հակասում է այս հարցը կարգավորող միջազգային կոնվենցիային: Ինչու՞ չեն դրա վրա ուշադրություն դարձնում այն կառույցները, որոնք պետք է կոնվենցիայի մոնիտորինգ անցկացնեն: Մենք ասում ենք, որ ոչնչացվել է 241 տանկ: Հետո ցուցադրում ենք դրանք: Առգրավված 39 տանկը գտնվում է աշխատանքային վիճակում, և այսօր մեր զինվորները՝ հակառակորդի ուղղությամբ կրակ են բացում՝ նրա իսկ տանկերից:



Читайте также

Оставить комментарий