Ղարաբաղի հայերը դատապարտել են անջատողական «ԼՂՀ»-ի ղեկավարի՝ Ադրբեջանի հետ պատերազմին պատրաստվելու կոչը

irevanaz.com

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հարթակի համանախագահ, Ղարաբաղի հայեր շարժման ղեկավար Արթուր Աղաջանովը դատապարտել է՝ Լեռնային Ղարաբաղում հնչեցված՝ պատերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին կոչը։
«Վերջերս «ինքնահռչակ անջատողական ԼՂՀ-ի այսպես կոչված նախագահ» Արայիկ Հարությունյանը հանդես է եկել սադրիչ հայտարարությամբ, որտեղ բացահայտ կոչ է արել՝ պատրաստվել Ադրբեջանի հետ պատերազմի։ Իմ թանկագին ղարաբաղցի հայեր, մի լսեք այդ Հարությունյանին և նրա նմաններին, ովքեր հրահրում են ադրբեջանցիների և հայերի միջև պատերազմին նախապատրաստվելուն»,- հայտարարել է Աղաջանովը «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին։
«Կարելի է և հարկավոր է պայմանավորվել, գտնել փոխզիջումային լուծում։ Եկեք լինենք ռեալիստներ և պատրաստվենք խաղաղության, հարկավոր է Ադրբեջանի հետ սկսել լիարժեք բանակցային գործընթաց։ Ոչ Հարությունյանը, ոչ նրա նմանները, ոչ էլ նրա մերձավորները չեն կռվի։ Նրանք մեզ (Ղարաբաղի հայերին -ԻՖ) կհրեն կռվել այն ադրբեջանցիների հետ, ովքեր մեզ մոտիկ են ոգով, մենթալիտետով, իսկ մեզնից մի մասի համար՝ հարազատ են։ Ես շփվում եմ Ղարաբաղում իմ ազգականների ու բարեկամների հետ։ Նրանք չեն ուզում նոր պատերազմներ, նոր կորուստներ։ Նրանց ինքնաձիգի փողի տակ ստիպում են հոգուտ երրորդ կողմի շահերին՝ կռվել ադրբեջանցիների հետ։ Դիմում եմ հակամարտության բոլոր կողմերին՝ մի ենթարկվեք սադրանքների»,- նշել է Աղաջանովը։



Читайте также

Оставить комментарий