Ադրբեջանի Պնախարարություն. «Ոչնչացվել է Հայաստանի ավելի քան 20 զինծառայող և ռազմական տեխնիկա». ՏԵՍԱՆՅՈՒԹ

irevanaz.com

Հակառակորդի դեմ ձեռնարկված դաժան պատժիչ միջոցների արդյունքում, հուլիսի 13-ի կեսօրին՝ մեր ստորաբաժանումների դիպուկ կրակով ոչնչացվել են՝ կրակակետեր, հետախուզական ստորաբաժանման ռադիոլոկացիոն կայան, ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի պահեստ, տանկ, զրահամեքենա, ավելի քան 20 զինծառայող, գումարտակի շտաբը և Հայաստանի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքը:
Ինչպես տեղեկացնում է Պնախարարության կայքը, հակառակորդը շարունակում է խաբել հայ հասարակությանը՝ թաքցնելով իր կորուստները:
Ադրբեջանական բանակի ձեռնարկած հակամիջոցառումների արդյունքում՝ հակառակորդը հետ է շպրտվել, լուրջ վնաս է հասցվել նրա կենդանի ուժին և ռազմական տեխնիկային: Ադրբեջանական բանակի հակազդեցությունները համարժեք են եղել և Հայաստանի սադրանքին վճռական պատասխան է տրվել:




Читайте также

Оставить комментарий