Սաիդ Խան Մոհմանդ. «Չնայած ՄԱԿ-ի բանաձևերին, Ղարաբաղի օկուպացումը շարունակվում է»
Ադրբեջանում Պակիստանի դեսպանատանը՝ Քաշմիրի հետ համերաշխության օրվան նվիրված միջոցառում է անցկացվել:
Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանդը լրագրողներին տված մեկնաբանության մեջ ընդգծել է՝ ղարաբաղյան հակամարտության և Ջամմույի ու Քաշմիրի հակամարտության շուրջ իրավիճակի նմանությունը:
«Մեր երկրները ընդհարվել են օկուպացիայի հետ: Չնայած այն բանին, որ Ջամմույի և Քաշմիրի հարցում առկա է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 11 բանաձև, և 4 բանաձև՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ագրեսիան և օկուպացիան երկու դեպքերում էլ շարունակվում են: Ես նաև նշեմ, որ Դավոսում հանդիպմանը, նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Իմրան Խանը լիակատար աջակցությունը են հայտնել միմյանց՝ այս երկու հարցերի վերաբերյալ», - հայտարարել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ Քաշմիրում իրավիճակը շատ ճնշող է:
«Հնդկաստանը համարում է, որ խաղաղության մեր ձգտումը մեր թույությունն է: Մենք ցանկանում ենք կայունություն և բարօրություն երկու երկրների ժողովուրդների համար: Անցյալ տարի Հնդկաստանի սադրանքների արդյունքում՝ երկու միջուկային երկրների միջև տարածաշրջանում հակամարտության սրման շատ մեծ վտանգ առաջացավ», - ասել է նա: