Ադրբեջանի օմբուդսմենը հունվարի 20-ի ողբերգության 30-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել

irevanaz.com

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան՝ հունվարի 20-ի ողբերգության 30-ամյակի հետ կապված, հայտարարություն է տարածել:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, 1990 թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ խորհրդային բանակի ստորաբաժանումները առանց նախազգուշացման մտցվել են Բաքու և Սումգայիթ, երկրի այլ քաղաքներ ու շրջաններ: Այս ամենի արդյունքում 150 անզեն քաղաքացիական անձ է զոհվել արգելված զենքի օգտագործմամբ, հարձակման են ենթարկվել նույնիսկ վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենաները:
«Մայրաքաղաքում և այլ վայրերում վիրավորվել են 744 խաղաղ բնակիչներ, հարյուրավոր մարդիկ անհայտ կորել են, 841 մարդ ապօրինի ձերբակալվել է: ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի կողմից կազմակերպված սաբոտաժի արդյունքում՝ այս հարձակման մասին տեղեկատվությունը բնակչությունից թաքցնելու համար, պայթեցվել է հանրապետական հեռուստատեսության էներգոբլոկը:
Բավարար իրավական հիմքեր կան՝ Հունվարի 20-ի արյունալի ոճրագործությունը կատարած հանցագործներին՝ նախկին ԽՍՀՄ ղեկավարությանը քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Առաջին հերթին, սա միջազգային իրավական փաստաթղթերի և կոնվենցիաների պահանջների խախտում է: Միևնույն ժամանակ, միջազգային քրեական դատարանի կարգավիճակի 7-րդ հոդվածի հիման վրա, հունվարի 20-ի ողբերգությունը կարող է համարվել հանցագործություն մարդկության դեմ, քանի որ դրա ընթացքում մարդիկ են սպանվել, կատարվել են այնպիսի անմարդկային գործողություններ, ինչպիսիք են խոշտանգումները, ծանր մարմնական վնասվածքներ են հասցվել խաղաղ քաղաքացիներին:
Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությանն է հասցվում՝ Ադրբեջանի դեմ հայկական ագրեսիայի արդյունքները, փախստական և հարկադիր վերաբնակ դարձած մեր ավելի քան 1 միլիոն հայրենակիցների իրավունքների ոտնահարումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունն ուղարկվել է՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, Ադրբեջանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դեսպանություններին, Ադրբեջանի սփյուռքի կազմակերպություններին, ղեկավարներին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԵԽ-ին, Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին, և այլ միջազգային կազմակերպություններին:



Читайте также

Оставить комментарий