Ադրբեջանը շահագրգռված է ռուսական ՍՈՒ-57 կործանիչների գնմամբ

irevanaz.com

Ադրբեջանը շահագրգռված է ռուսական արտադրության՝ 5-րդ սերնդի ՍՈՒ-57 կործանիչների գնմամբ:
Այս մասին գրում է ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ ռազմատեխնիկական համագործակցության հարցը քննարկվել է հոկտեմբերի 3-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը:
Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը կարող են սպառազինության գնման շուրջ նոր պայմանագիր կնքել:



Читайте также

Оставить комментарий