Հայերի մեծամասնությունը հասկանում են, որ պատերազմի դեպքում Հայաստանը ոչ մի շանս չունի. Եվգենի Միխայլով

irevanaz.com

Անկարայի կողմից ձեռք բերված С-400 զենիթահռթիռային համալիրների առաջին խմբաքանակը այս շաբաթվա ընթացքում կբերվի Թուրքիա։
Այդ մասին հայտնում է Haberturk հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 
Չի բացառվում, որ ЗРК С-400 «Տրիումֆը» կտեղադրվեն Ադրբեջանում և Կատարում։
Կարող է արդյո՞ք Թուրքիայի կողմից ձեռք բերված С-400 համալիրների Ադրբեջանում, կամ Կատարում տեղադրելը նպաստի՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև լարվածության նվազեցմանը։
Այս հարցի կապակցությամբ՝ միջազգային հակամարտությունների հարցերով ռուսաստանցի փորձագետ Եվգենի Միխայլովը Media.Az-ին ասել է, որ հազիվ թե դա նվազեցնի լարվածությունը, սակայն որևէ կերպ իրավիճակը հարթեցնել կարող է։
-Բացի դրանից, ЗРК-ների Ադրբեջանում տեղադրելուց իրական օգուտ կա։ Ադրբեջանից С-400-ը պաշտպանելու են Թուրքիայի երկինքը։ Ինչ վերաբերվում է Կատարին, ապա նա Թուրքիայի կարևորագույն գործընկերն է։ Հիշեցնենք, որ Կատարի վրա արդեն եղել է ԱՄՆ-ի կողմից «հարված», իսկ Անկարան օգնել է այդ երկրին վերապրել ճգնաժամը։ Այնպես, որ դա չի լինի ամենավատ տարբերակը։ Դրանով հանդերձ, իմ կարծիքով թուրքերը իրենց մոտ նույնպես կտեղադրեն այդ ЗРК-ները»։

—Ադրբեջանում նման համալիրեների հայտնվելը կնշանակի արդյո՞ք, որ թուրքական С-400-ը կպաշտպանեն նաև մեր երկրի երկինքը։

—Ադրբեջանի երկինքը արդեն բավականին լավ պաշտպանված է։ Սակայն, անկասկած, С-400-երը կապահովեն բացարձակ անվտանգություն։ Այդ ЗРК-ները կարելի է տեղադրել նաև Նախչըվանում, Թուրքիային անմիջապես մոտիկ։ Եվ համապատասխանաբար, կարելի է միաժամանակ սպանել երկու նապաստակ՝ խանգարելով նաև որոշ երկրների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա հարձակումները։

—«Որոշ երկրների» տակ, ինչպե՞ս հասկանում եմ, Դուք նկատի ունեք Հայաստանին։

—Այո, իհարկե...

—Ի դեպ, վերջին ժամանակներում Երևանից հաճախ են հնչեցվում ագրեսիվ հայտարարություններ, հարձակման անցնելու խոստանումներ և այլն։ Այդ համալիրները «կհանգստացնի՞» հայ հասարակությանը։

—Սկզբունքայնորեն, հայ հասարակությունը չի ձգտում մարտի, ինչը չես կարող ասել հայկական իստեբլիշմենտի և որոշ զինվորականների մասին։ Իմ կարծիքով, հայերի մեծամասնությունը հասկանում է՝ հայկական կողմը ուղղակի շանսեր չունի ինչ որ բան հակադրել ադրբեջանական բանակի նման սպառազինության մակարդակին:



Читайте также

Оставить комментарий